«Նիկոլի հետ պայմանավորվել եմ»․ ամենաթարմ անեկ...

Օրերս ձերբակալվեց, ապա կալանավորվեց Արտաշատի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Մի կողմ թողնենք իրավապահ կոչվածների կողմից տարածված կեղտոտագույն հաղորդագրությունը և խոսենք այլ խնդրի մասին։

Հովիկ Արգամիչը նախկին իշխանության այն ներկայացուցիչներից էր, ով, ըստ ամենայնի, կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ ունի պայմանավորվածություն և անվնաս տնօրինելու է իշխանության տարիներին կուտակած հարստությունը։ Արգամիչը, անգամ հանուն այդ ենթադրյալ պայմանավորվածության, ԱԺ ընտրությունների ժամանակ իր հայրենի Մխչյան գյուղում ՔՊ-ի համար 65 տոկոսանոց արդյունք ապահովեց։

Կարճ ժամանակ անց Փաշինյանի իշխանությունը տվեց այդ ենթադրյալ պայմանավորվածության պատասխանը՝ նրա որդու՝ Արգամ Աբրահամյանի կալանավորմամբ։ Չմտնելով գործի իրական կամ կեղծ լինելու քննարկման մեջ՝ փաստենք մեկ բան․ ավելորդ անգամ ապացուցվեց, որ ամենածիծաղելի անեկդոտները սկսվում են «Նիկոլի հետ պայմանավորվել եմ» նախադասությամբ։

Սա, թերևս, Հովիկ Արգամիչի մասին ամենաթարմ անեկդոտն է։