Ստյոպա Սաֆարյանի հարցում ՀՀԿ-ի ու ՔՊ-ի ճաշակը...

Օրերս հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքական դպրոց է բացում, որտեղ իրենց շարքերը համալրող երիտասարդներին քաղաքականություն են սովորեցնելու։

Մենք հետաքրքրվեցինք, թե ովքեր են դասավանդելու այդ դպրոցում։ Մեր աղբյուրները տվեցին հիմնականում  բարոյապես ավարտված, իշխանությունների «հաստաղիքում» գտնվող կերպարների անուններ, որոնք պետք է լվանան երիտասարդների ուղեղները և սիրելի վարչապետի համար «նիկոլ յուգենտ» պատրաստեն։ Այդ անունների թվում մեկ անուն կար, որը հետաքրքիր հիշողություններ է առաջացնում՝ Ստյոպա Սաֆարյան։

Այս քարոզիչը ժամանակին դասվանդում էր նաև ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյանի» անվան քաղաքական դպրոցում։ Այն ժամանակ էլ նույն ջանասիրությամբ արդարացնում էր ՀՀԿ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Փաստորեն ՀՀԿ-ի ու ՔՊ-ի ճաշակները Ստյոպա Սաֆարյանի հարցում նույնն են, երկու դեպքում էլ կուսակցությունները կարծել են, թե կենսաբանական այս էակը իրենց երիտասարդներին սովորեցնելու բան ունի։