«Ես ավելին չէի սպասում, միանշանակ այդպես պետք է պատասխանեին, բայց իրենք ստում են: Ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին իրենց համոզել ազատել տևական ժամանակ փակ պահած ճանապարհը»,-այս մասին Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ իջևանցիների այն հայտարարությունների վերաբերյալ, ըստ որոնց՝ ոստիկաններն են բռնություն կիրառել և բախումները ոստիկանների կողմից են հրահրվել:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ են լույսերն անջատվել բախումների ժամանակ՝ ոստիկանապետն ասաց, որ տեղեկացված չէ, և հոսանքազրկումները կապ չունեն միջադեպի հետ:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իջևանցի կանանց ցուցադրած կապտուկները և պդնումները, որ բերման ենթարկելուց իրենց ու իրենց հարազատների նկատմամբ բռնություն է գործադրվել և ոստիկանները ներխուժել են բնակարաններ մարդկանց բերման ենթարելու համար՝ Օսիպյանն ասաց. «Շատ պարզ և հասարակ: Եթե ինչ-որ մեկին ներկայացնում ենք օրինական պահաջ ոստիկանություն ներկայանալու և նա հրաժարվում է, ոստիկանությունը պարտավոր է լինում բերման ենթարկել»:
Օսիպյանը չհստակեցրեց, թե որտեղ են գտնվում ձերբակալված անձինք՝ նշելով, որ բնակիչները կարող են հանգիստ լինել, նրանք ապահով տեղում են:



