Որքան էլ քննադատենք 2018 թվականին տեղի ունեցած փոփոխությունները` մի բան հստակ է՝ մեր կյանքում շատ բան այլևս նախկինը չի լինի։ 2018 թվականի փոփոխությունների շնորհիվ վերացել է անպաժելիության մթնոլորտը ու նախկինում ամենաագրեսիվ հայտարարություններ անողներն այսօր փորձում են օրինապաշտ քաղաքացու տեսքով հայտնվել հանրության առաջ։
Վառ օրինակ է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն։ Նախկին իշխանությունների տարիներին Հայրապետյանը իրեն համարում էր անպատժելի անձ։ Հայրապետյանն այնքան ազատ էր իրեն զգում, որ հրապարակային հայտարարում էր մարդկանց ծեծելու իր վաղեմի սովորույթի մասին։ Խոսում էր, ավելին գործում էր այդպես և մնում էր անպատիժ։ Հայրապետյանն այն ժամանակ քննիչ էր, դատախազ և դատավոր և տարբեր անձանց նկատմամբ նա ինքնադաստան էր իրականացնում։
Եվ, ահա, 2018-ի փոփոխություններից մեկ տարի անց մենք տեսանք այլ Ռուբեն Հայրապետյանի։ Մարդու՝ ով կոչ է անում դատախազությանը պատժել իր նախկին գործընկերոջը Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին։ Մարդու՝ ով խնդում է հարգել իր անմեղության կանխավարկածը և դժգոհում, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ իրենց դատավորի տեղ են դրել ու մեղադրանքներ են հնչեցնում իր հասցեին։
Իրավիճակն այնքան է փոխվել, որ Հայրապետյանն իրեն վիրավորող պատգամվորին ոչ թե «ստրելկա» է նշանակում, այլ պատասխանում է հրապարակային, հեռուստաեթերում և որ ամենակարևորն է կոռեկտ։ Կարճ ասած փոփոխությունները հասել են անգամ Ռուբեն հայրապետյանին և սա իրականում ուրախալի փաստ է։



