Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել խուս...

Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չէ, բայց դաշնակիցներին չպետք է թույլ տալ ՉԺՀ-ից կախվածություն ունենալ մի շարք ոլորտներում, ներառյալ՝ հումքի կարևոր մատակարարումները: Ինչպես  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այս մասին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Tagesspiegel հրատարակությանը տված հարցազրույցում։

«Խոսքը երկրի տնտեսական անջատման կամ մեկուսացման մասին չէ: Չինաստանը մեր հակառակորդը չէ, մեզ մոտ պետք է կարծիքների սերտ փոխանակում լինի, և առևտուրը շարունակվի: Ես նախազգուշացնում եմ միայն առանձին ոլորտներում կախվածության մասին, ինչպիսիք են հումքի կարևոր մատակարարումները», - ասել է Ստոլտենբերգը՝ մեկնաբանելով վերջերս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի բանակցությունները ՉԺՀ-ի պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։

Մայիսին ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մտահոգություն էր հայտնել Ճապոնիայում գրասենյակ բացելու՝ ՆԱՏՕ-ի պլանների կապակցությամբ՝ նշելով, որ դաշինքը միջամտում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործերին, չնայած այն հավաստիացումներին, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը չի մտնում կազմակերպության աշխարհագրական շրջանակների մեջ: