ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր չէ երկարացնել իր մանդատը: Այս մասին հաղորդում է Financial Times-ին Ստոլտենբերգի հարցազրույցը, որը հրապարակվել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:
Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը լրանում էր հոկտեմբերի 1-ին, սակայն նրա մանդատը երկարաձգվել էր ևս 12 ամսով՝ հաշվի առնելով Ուկրաինայում ծավալված ռազմական գործողությունները: Լրագրողը հարց է ուղղել Ստոլտենբերգին՝ արդյոք հնարավոր է, որ նրա պաշտոնավարումը ևս մեկ անգամ երկարաձգվի:
«Մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի վերջ իմ աշխատանքի վրա կենտրոնանալուց բացի ես այլ պլաններ չունեմ: Դա իմ միակ պլանն Է», - ասել Է նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև վստահություն Է հայտնել, որ դաշինքի երկրները կկարողանան արժանի թեկնածու գտնել, ով կգա իրեն փոխարինելու:
Դեռ 2021 թվականին Politico հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Էր, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հնարավոր թեկնածուներ կարող են դառնալ երեք կին քաղաքական գործիչներ Արևելյան Եվրոպայի երկրներից՝ Խորվաթիայի և Լիտվայի նախկին նախագահներ Կոլինդա Գրաբար Կիտարովիչը և Դալյա Գրիբաուսկայտեն, ինչպես նաև Էստոնիայի նախկին ղեկավար Կերստի Կալյուլայդը: