Սթոլթենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ի աջակցությունը...

ՆԱՏՕ-ի աջակցությունն Ուկրաինային առանցքային դեր է խաղում այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հայտարարությանը։

«ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ, սակայն մեր աջակցությունն առանցքային է»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կավելացնեն  Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։