Ստեփանավանում կեղծ թղթադրամով և թմրամիջոցներո...

Օգոստոսի 22-ին Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ անծանոթ անձը քաղաքի տարբեր խանութներում կեղծ թղթադրամներով առևտուր է անում և իր մոտ պահում է թմրամիջոց։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի համատեղ գործողությունների արդյունքում նույն օրը Բաղրամյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է Աքորի գյուղի 29-ամյա բնակիչը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկվել է երիտասարդի բնակարանը, որտեղ հայտնաբերվել է թմրամիջոցների նմանվող շուրջ 110 գրամ զանգված։ Երիտասարդը կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։