Ստեփանավանում կասեցվել է մսամթերքի արտադրամաս...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Պապյանին պատկանող մսամթերքի արտադրության արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք. Ստեփանավան):

Որոշման համար հիմք են ծառայել Լոռու մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած ստուգուման արդյունքները, որոնք փաստել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ այդ կազմակերպությունում:
Մասնավորապես՝
  • արտադրական շինությունը չի ունեցել մեխանիկական օդափոխության համակարգ.
  • հատակը չի համապատասխանել պահանջվող նորմերին` պատրաստված է փայտից.
  • ոչ մսային բաղադրամասերի նախապատրաստումը չի իրականացվել առանձին շինությունում.
  • աշխատակիցը ենթարկված չի եղել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չի ունեցել սանիտարական գրքույկ։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: