Ստեփանակերտն ու Շուշին հրթիռակոծվում են. Արցա...

Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ  ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության՝ մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։

«Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»,- եզրափակել է նա: