Ստեփանակերտին հասցրած վնասներից 10 վիրավոր կա...

Հակառակորդը առանց խտրականություն դնելու խոցում է ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլ նաև հումանիտար կազմակերպությանը, ասում է Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը և հավելում, թե իրենց միակ գործառույթը մարդկանց փրկությունն է:

«Մինչդեռ հակառակորդը սա հաշվի չի առնում: Եթե ռազմի դաշտում վիրավոր ունենանք նույնիսկ հակառակորդի կողմից, մենք պարտավոր ենք օգնել,որովհետև մենք փրկարար ենք»։

նշենք, որ Ստեփանակերտին հասցրած Ադրբեջանի հարվածներից 10 վիրավոր կա, բոլորը եղել են հումանիտար ծառայության աշխատակիցներ։