Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում...

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից դադարել են: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից։

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: