Սթարմերի հրաժարականը կարևոր ազդակ է Եվրոպայու...

Սթարմերի հրաժարականը կարևոր ազդակ է Եվրոպայում պատերազմ հրահրողների համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

Նա նշել է, որ ավելի քան մեկ տարի կոչ էր անում Սթարմերին կատարել այդ քայլը՝ արձանագրելով նրա սադրիչ քաղաքականությունը, որը նպաստում է պատերազմի հրահրմանը, միգրացիոն քաղաքականության ձախողումները և հանցավորության աճը, ինչպես նաև էներգետիկայի ու տնտեսության ոլորտներում թույլ տրված սխալները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին: