Այսօր Աժ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը իր ելույթում անդրադարձավ ՀՀ անձնագրային բաժանմունքներում առկա վիճակին.
«Անցած ամիս, երբ որպես հիմնական զեկուցող մեզ հյուրընկավել էր փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, ես նրան հարց ուղղեցի, թե ինչու են մինչև այժմ անձնագրային բաժանմունքներում քաղաքացիներից պահանջվում ներկայացնել իրենք փաստաթղթերի պատճենները, սակայն անհասկանալի պատասխան ստացա:
Դրանից հետո կապվել ենք Վլադիմիր Օսիպյանի հետ` ակնկալելով, որ մեկ զանգով կարելի է այդ հարցը լուծել:Պատասխան ենք ստացել, որ պահեստից պատճաենահանման սարքավորումներ են հանվում, և խնդրիը լուծման փուլում է: Սակայն ակնհայտ է, որ պատճենահանման խնդիրը միակը չէ այդ ոլորտում»- ասաց Առաքելյանը:
Որպեսզի հայտարարությունը մերկապարանոց չհնչեր Էդգար Առաքելյանը մեջբերեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա դժգոհությամբ ներկայացրել է անձնագրերի և վիզաների վարչությունում առկա վիճակը.
«Ինչն է խանգարում մեր ոստիկանությանը տալ հետևյալ լուծումները` նստարաններ տեղադրել, տարածքը ապահովել մաքրվող զուգարաններով, դնել սեղան, աթոռ և թուղթ ու գրիչ, որպեսզի մարդիկ կարողանան հանգիստ իրենց դիմումները լրացնել, ունենալ տեղեկատվության ցուցատախտակ, որտեղ ինֆորմացիան կտրամադրվի առանց հերթի, հերթագրման սարքեր դնել, որը կա ցանկացած բանկի մասնաճուղում: Ինչպես կարող այնպես ստացվել,որ մասնավոր կազմակերպությունները իրենց մատուցած ծառայությունների որակով այսօր առաջ լիենեն պետականներից»-նշեց պատգամավորը:
Պատգամավորը ելույթը եզրափակել կոչով. «



