Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյ...

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից:  

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Սառա Անջարգոլյանին ազատել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է կառավարության էջում հրապարակված որոշման մեջ։

Նշենք, որ որոշումը ստորագրվել է այսօր։ 

Սառա Անջարգոլյանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար էր 2019-ի հունիսի 19-ից։