Իրանն ունի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնե...

Իրանն, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ պետություն, ունի խաղաղ էներգետիկ նպատակներով ուրանը հարստացնելու լիակատար իրավունք։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին մայիսի 18-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հիմնական սկզբունքը կայանում է  նրանում, որ Իրանն, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ պետություն, ունի խաղաղ էներգետիկ նպատակներով ուրանը հարստացնելու լիակատար իրավունք», - ասել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ Մոսկվան կաջակցի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի ցանկացած լուծման, որի հետ բանակցող կողմերը՝ Թեհրանը և Վաշինգտոնը, կհամաձայնվեն և պատրաստ կլինեն ընդունել։