Սպիտակ տունը պլանավորում է Կոնգրեսից Ուկրաինա...

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատում է Ուկրաինային լրացուցիչ ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ դիմումի վրա, որը պետք է ներկայացվի Կոնգրես։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ բանակի գնումների բաժնի պետ Դագ Բուշը CNN-ին հայտնել է, որ Կոնգրեսը դիմումը կքննարկի այս աշնանը:

«Կարծում եմ, որ մենք շատ ծանրակշիռ փաստարկներ կունենանք, և հույս ունենք ստանալ Կոնգրեսի աջակցությունը շարունակական ֆինանսավորման համար, մասնավորապես՝ Ուկրաինային աջակցելու նպատակով զինամթերքի արտադրությունն ու գնումները մեծացնելու համար», - ասել է նա։

CNN-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Սպիտակ տունը չի պլանավորում Կոնգրեսից Ուկրաինայի համար նոր ֆինանսավորում խնդրել մինչև ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի վերջը՝ չնայած որոշ պաշտոնյաների մտահոգություններին, որ ամռան կեսին ֆինանսավորման գումարը կարող է սպառվել։

Այնուամենայնիվ, ֆինանսավորման դեֆիցիտ, հավանաբար, տեղի չի ունենա, քանի որ Պենտագոնն ավելի վաղ պարզել էր, որ հաշվապահական սխալի պատճառով Ուկրաինային ռազմական օգնությունը գերագնահատվել է 6,2 միլիարդ դոլարով։