Ամերիկյան վարչակազմը անհանգստացած է Իզմիրում USS Wasp նավից ԱՄՆ զինվորականների վրա կատարված հարձակմամբ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Մենք, անկասկած, անհանգստացած ենք այն հարձակման կապակցությամբ, որը մենք տեսանք, և ուրախ ենք լսել, որ նրանք [ծովային հետեւակայինները] այժմ ապահով են և վերադարձել են USS Wasp», - ասել է նա:
«Մենք երախտապարտ ենք Թուրքիայի ոստիկանությանը ձեռնարկված միջոցառումների համար։ Սա լուրջ հարց է, և մենք պատասխանատվության կենթարկենք պատասխանատուներին»,- հավելել է Սպիտակ տան խոսնակը՝ խորհուրդ տալով կապ հաստատել Պենտագոնի հետ՝ միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանությունների համար։