Սպիտակ տուն. ԱՄՆ-ը դեմ չէ ամերիկյան զենքով Ղր...

Վաշինգտոնը դեմ չէ, որ ուկրաինական բանակը ԱՄՆ-ի կողմից տրամադրված զենքով հարվածներ հասցնի Ղրիմին, CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք որևէ սահմանափակում չենք նախատեսել Ուկրաինայի համար՝ հարվածելու իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող տարածքներին: Իսկ Ղրիմը, մեր կարծիքով, Ուկրաինա է»,- ասել է նա:

Սալիվանը նաև ասել է, որ ԱՄՆ-ը չի աջակցում Կիևի հարձակումներին ՆԱՏՕ-ի կողմից մատակարարվող զինատեսակներով Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա: