Սպասվում է ձյուն

Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 8-ին՝ 13-15մ/վրկ, 9-ին, 11-12-ին՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա՝ 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։