Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։



