Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​Մարզերում հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 10-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-11-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: