Երևանում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Մարզերում նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։



