Սպասեք՝ ամեն ինչ կիմանաք. Հայր Ասողիկ

Եկեղեցին երբեք չի պառակտվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հայ եկեղեցում պառակտվում կա։

Հայր Սուրբը նշեց, որ միշտ կուռ է եկեղեցին։

Լրագրողի հարցին՝ «մենք տեսնում ենք, որ իշխանությունը...», Ասողիկ աբեղա Կարապետյանն արձագանքեց. «Դուք շատ բան չեք տեսնում։ Սպասեք՝ ամեն ինչ կիմանաք»։

«Փառք տվեք Աստծուն»,- ասաց Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրվել է եպիսկոպոսաց ժողով։