Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի է ունեցել հերթական սպանությունը։ Լիա Սարգսյանի փոխանցմամբ՝ երեք անձանց միջև ծագած վեճի հետևանքով տղամարդկանցից մեկը դանակով մահացու հարվածներ է հասցրել Կապանի 37-ամյա բնակչին։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նշվում է, որ սպանությունը կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։



