Սորոսականները զրո աջակցություն ունեն․ Մալյանի...

Երեկ սորոսակնները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանում Բելառուսի դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն տեղի իրենց գործընկերների։ Սորոսակնների նպատակը հանրային մեծ զանգված ցույց տալն էր ու այս նպատակի համար չէր խնայվել և ոչ մի միջոց։ Նախ՝ սորոսական բոլոր լրատվամիջոցները մի քանի օր շարունակ տեղեկացնում էին տեղի ունենալիք բողոքի ակցիայի մասին, իսկ հետո սորոսական Դանիել Իոաննիսյանը հուզական գրառում արեց, որով կոչ արեց դուրս գալ բողոքի․«Բելառուսում հետապնդման են ենթարկվում մեր նման մարդիկ, ովքեր պայքարում են արդար ընտրությունների համար: Բելառուսում ազատազրկվում են իրավապաշտպանները: Բելառուսում անհետանում են ընդդիմության առաջնորդները: Կներեք, բայց ես չեմ կարող էկրանից հետևել այդ իրադարձություններին և միանալու եմ այսօրվա ցույցին»։

Միլիոնավոր դոլարների հասնող բյուջե ունեցող հիմանդրամի ներկայացուցիչները, որոնք երկու տասնյակից ավել պատագամվոր ունեն, մի քանի նախարար կառավարությունում, բողոքի ակցիայի կարողացան դուրս բերել մեկ տասնյակից քիչ ավել մարդու։ Մասնակիցներն էլ հիմնականում այդ հիմանդրամից դրամաշնորհներ ստացողներն էին։ 

Այս ակցիան ակնառու կերպով ցույց տվեց հանրության վերաբերմունքը դեպի սորսական զանգվածը։ Նախ՝ կարելի է արձանագրել, որ հանրության լայն մասը դեմ չէ, որ սորոսակններին հետապնդեն (չնայած սրան մենք կոչ ենք անում չհետապնդել սորոսակններին կամ այլ կողմնորոշում ունեցող գործիչների՝ դա հակաօրինական է)։ Հաջորդ ակնառու փաստն այն է, որ ամենահայտնի և «հեղինակավոր» սորոսականն անգամ ունի հանրային զրո աջակցություն։ Նրանք իրականում չունեն հանրային հենարան և եթե նրանց վրայից հանվի ֆինանսական և մեդիա միջոցները, ապա նրանցից շատերը կվերադառնան այն խորշերը, որտեղից դուրս են եկել։ Սրանք կարևոր արձանագրումներ են, որոնք թույլ են տալիս մեզ անել Բելառուսի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիան։

Մյուս կարևոր արձանագրումն այն է, որ ՎԵՏՕ շարժումը, որը հակասորոսական պայքար է մղում արդեն երկու տարի լուրջ հաջողություն է արձանագրել։ Երկու տարի առաջ վստահաբար կարելի էր ասել, որ սորոսակնները շատ ավելի մեծ զանգված կարող էին հավաքել։ Նրանց հավատացողները վստահաբար մեծ թիվ էին կազմում։ Շատերը նրանց «պայքարում» անշահախնդիր մղումներ էին տեսնում ու ամեն կերպ աջակցում էին նրանց։  ՎԵՏՕ շարժմանը և դրա հիմանդիր Նարեկ Մալյանին հաջողվել է փոխել հանրային գիտակցությունը։ Հիմա արդեն սորոսական լինելը քաղցր աչքով չի նայվում, իսկ հանրությունն էլ այլս չի հավատում ու վստահում նրանց։ Սա աննախադեպ արդյունք է՝ երկու տարվա գործունեության համար։ Ի դեպ, այլ պետություններում, որտեղ Հայաստանի սցենարով գործել է Սորոսի հիմանդրամը, շատ ավելի դժվար է եղել արթանցնել հանրությանը և պատռել այդ հիմանդրամի դիմակն ու քողազերծել նրանց իրական նպատակները։

Ելնելով ստեղծված իրավիճակից կարելի է վստահաբար ասել, որ կարճ ժամանակ անց հանրության լայն հատվածները պահանջելու են, անգամ փողոց են դուրս գալու, որպեսզի իշխանությունները փակեն Սորոսի գրասենյակը, իսկ երբ Փաշինյանը չլինի իշխանության, հիմնադրամի մի շարք ներկայացուցիչներ  կհասցնեն կանգնել արդարադատության առաջ։