Սորոսականների խմբակային հարձակումները՝ դեպի Ա...

«Ակցիա նպատակը թաքնված սորոսականներին հանրային դարձնելն է: Այնսինքն՝ այն մարդիկ, ովքեր պայքարում են «Բաց հասարակության» համար իրենք, չգիտես ինչու, թաքնված են և ապրում են փակ հասարակությունում: Մենք իրականացնում ենք Սորոսի պատգամը՝  հասարկությունը դարձնում ենք բաց և թափանցիկ»,- «Բաց հասարակության հիմանդրամներ» գրասենյակի մոտ արդեն 9-րդ օրը անցկացվող ակցիայի նպատակի մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը: 

Անդրադառնալով այն կարծիքներին, որ իշխանության «սորոսական ճյուղը» վաղուց էր պահանջում որոշ ուժայինների հրաժարականը, առաջին հերթին` Վանեցյանի, Մալյանից խնդրեցինք մեկնաբանել՝  կա՞ կապ սորոսականների և ԱԱԾ պետի հրաժարականի միջև:

«Իրականում տեղյակ չեմ՝ ինչի համար է Վանեցյանը հրաժարական տվել, սակայն նրա ղեկավարման ժամանակ սորոսականների խմբակային հարձակումները՝ դեպի ԱԱԾ-ն և Վանեցյանի անձը հստակ երևում էին: Հրաժարականից հետո էլ հարձակումները շարունակվում են, և դա կլինի այնքան ժամանակ, մինչև նոր տնօրեն կնշանակվի, և սորոսականներն իրենց ուժերը կարծում եմ՝ կկենտրոնացնեն նոր տնօրենի վրա: Նրանց թիրախը ոչ թե անձն է, այլ մեր երկրի անվտանգությունը»,- ասաց Մալյանը:

Նրա հավաստմամբ՝  սորոսականները արել են հնարավոր ամեն բան մեր պետության անվտանգության գլխավոր կառույցները  թուլացնելու համար, այդ իսկ նպատակով ուժայինների՝  բանակի, ԱԱԾ-ի, ոստիկանության վրա նրանք տարիներ շարունակ հատուկ աշխատանք են տարել: