ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը արդեն իր համար հստակ որոշել է, որ այս փուլում չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն թե ապագայում կլինի քաղաքականության մեջ, թե ոչ, դեռ ինչպես ասում են՝ «դուռը վերջնական փակված չէ»։ Պատգամավորի մոտ առավել սպասողական վիճակ է։ Ըստ նրա, նախ կսպասի ընտրությունների ավարտին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի իշխանություն է ձեւավորվում, այդ իշխանությունը «ինչպիսի գործունեություն կծավալի, ինչպես կծավալի, արդյո՞ք այսօրվա քարոզարշավի հետևանքը կլինի նախընտրական ծրագրերի կատարումը, թե ինչպես 2018-ին եղավ, շատ գեղեցիկ կառուցողական մոտեցումներ ներկայացվեցին, որոնք հետագայում անտեսվեցին»: Պատգամավոր Հովսեփյանը կսպասի, որպեսզի տեսնի, թե «ինչ է տեղի ունենալու, որքանով իրենց առջև դրված սկզբունքներին տեր կկանգնեն, որքանով կխաբեն, ինչպես խաբեցին 2 տարի»։



