Սոցիալական ոլորտին հատկացված գումարը կուղղվի...

«2020 թվականի բյուջեի բացվածքը դեռ ամբողջությամբ հրապարակված է, դրանից հետո մենք իհարկե պատրաստ ենք քննարկել իրականացված ծրագրերի ցուցանիշները, առաջարկներ ու դիտողություններ լսել:

Այս պահին սոցիալական ոլորտին հատկացվել է շուրջ 486 մլդ 905 մլն դրամ, որը ներառում է նաև կենսթոշակների բվարձրացումը, կլինեն նաև ծրագրեր, որոնք ուղղված են լինելու ծառայությունների մատուցմանը: Մենք կարևորում ենք կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները»,- այս մասին այսօր Աժ-ում տեղի ուենցած հանդիպմանն ասաց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: 

Նա տեղեկացերց, որ այդ ոլորտում շատ ծրագրեր միավորվելու են: Մի կողմից պետք է բարձրացնեն արդեն եղած ծրագրերի արդյունունավետությունը, մյուս կողմից` արդեն նոր ծրարգրերը պետք հիմք լինեն առաջիկայում այդ ուղղությամբ նորերը իրականացնելու համար:

Բաթոյանի խոսքով` որոշ ծրագրեր կլինեն նաև պիլոտային: