Սլովակիայի վարչապետի վրա կրակել են. նա վիրավո...

Հրաձգության ժամանակ վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն և տեղափոխվել հիվանդանոց։

Տեղական TA3 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Հանդլովա քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաքից մոտ 150 կիլոմետր հյուսիս-արևելք։

Հաղորդվում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել։