![Սլովակիան շարունակում է ռուսական գազ է ստանալ...](/imgs/posts/medium/2025/02/451d8da.jpeg)
The Moscow Times -ի փոխանցմամբ՝ Սլովակիան այժմ ռուսական գազ է ստանում Թուրքիայի միջոցով՝ Ուկրաինայի կողմից մատակարարումները դադարեցնելուց հետո, հայտնել է երկրի գազի տարանցման ընկերությունը։
Ուկրաինան դադարեցրել է ռուսական գազի դեպի արևմուտք հոսքը, որը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարմաբ նպատակ էր հետապնդում՝ Մոսկվային զրկել պատերազմը ֆինանսավորելու եկամուտներից։
Այս քայլը քննադատության է արժանացել Սլովակիայի կողմից, որը Եվրոպական Միության անդամ երկիր է։ Վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ ԵՄ-ում Կրեմլի քիչ թվով դաշնակիցներից մեկը, անցած տարի այցելել էր Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի մատակարարման հարցերով բանակցելու համար։
Ռուսական պետական էներգետիկ հսկա «Գազպրոմը» վերականգնել է SPP-ին գազի մասնակի մատակարարումները, հայտնել է ընկերության խոսնակ Օնդրեյ Շեբեստան AFP-ին հինգշաբթի։
«Մատակարարումները իրականացվում են հարավային երթուղով՝ TurkStream-ի և Հունգարիայի միջոցով դեպի Սլովակիա», – ասել է նա՝ հրաժարվելով հավելյալ մանրամասներ ներկայացնելուց։