Ժողովուրդ ջան, չգիտեմ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և’ 1-ին կարգի, և’ 2-րդ կարգի, և’ 3-րդ կարգի և’ 4-րդ կարգի ցորեն։
Այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ավելին, 4-րդ կարգի ցորեն Հայաստան եկել է ոչ միայն հիմա, ոչ միայն Սերժի, Ռոբի ու Լևոնի ժամանակ, այլև Դեմիրճյանի, Զառուբյանի, Քոչինյանի ու իրենցից առաջ եղած մարդկանց ժամանակ։
Սիրում եմ բոլորիդ։ Այդ թվում նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր»:



