Սիրիայում սկսվել են զանգվածային բողոքներ այն բանից հետո, երբ ծայրահեղ իսլամիստները հարձակումներ գործեցին ալավիների և հայերի նկատմամբ Հոմսում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը:
«Իրականում այն բանից հետո, երբ ներկայիս հայկական իշխանությունն ամբողջությամբ հրաժարվեց աշխարհի հայության միավորման գաղափարից և մասնավորապես Սփյուռքից, որևէ արձագանքի սպասել հայկական իշխանություններից պարզապես պետք չէ։
Բայց գոնե ձևի համար մի բան ասեք, գոնե այն պատճառով, որ դեռ ձեզ հայ եք համարում, ինչ–որ կերպ արձագանքե՛ք, որովհետև արդեն իսկ անհնար է տանել այն գիտակցումը, որ Մայր Հայաստանն այլևս չի հանդիսանում աշխարհասփյուռ հայության պաշտպանն ու տունը, այլ դարձել է փոքր մի գրասենյակ՝ թուրքա–ադրբեջանական նախագծերը, իսկ մասամբ էլ ինչ–որ TRIPP–ները իրականացնելու համար»։



