Սիրիայի ՊՆ ղեկավար Մուրհեֆ Էբու Քասրան մեկնել...

Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սիրիայի ՊՆ ղեկավար Մուրհեֆ Էբու Քասրան օգոստոսի 13-ին, մեկնելու է Թուրքիա: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Քասրան դռնփակ հանդիպում է ունենալու Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: 

Օրակարգի մասին մանրամասներ դեռևս չկան: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի արտգործնախարար Հասան Շեյբանին ևս օգոստոսի 13-ին լինելու է Թուրքիա: