Շատ «աբիդնի» ա, որ Լարսով չի եկել, լռվել. Միր...

«Անցյալ տարվա դեկտեմբերից, այսպես կոչված, տրանզիտը Ադրբեջանով բացվեց։ Կարծեմ՝ առաջին ապրանքը դեկտեմբերին եկավ Ակտաուից՝ սարսափելի փոքր քանակությամբ, չորրորդ կարգի հացահատիկ։

Անցյալ տարի բյուջեն ընդունվեց դեկտեմբերի 4-ին։ Կարծեմ՝ այս տարի էլ նույնը կլինի։ 12 ամսվա տվյալներ կունենանք արդեն։ Հիմա 11 ամսվա կամ 10 ամսվա տվյալները պետք է լինեն։ Հայաստանից Ադրբեջանով տրանզիտով ինչ-որ բան գնացել է դուրս։ Որքա՞ն է կազմում։ Եթե չեմ սխալվում՝ մի քանի տասնյակ հազար, 50 000-ի մասին էր խոսքը, չէ՞, պարոն Պապոյան, եթե չեմ սխալվում։ 40 000։ Այսինքն՝ եթե դա Երևանի ադամանդի գործարանն է, որ մի հատ փոքրիկ ճամպրուկով ադամանդ է արտահանել, 40 000-ից ավելի թանկ կլինի։

Այսինքն՝ եթե այդ ճանապարհն այդքան կարևոր է, այդքան կենսական է, և հայկական բիզնեսների համար դա ուղղակի երկնքից իջած մանանա է, ինչպե՞ս եղավ, որ 11 ամսվա ընթացքում ընդամենը 40 000 դոլարի արտահանում է տեղի ունեցել»,- ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին այս հարցն ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։