Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ նոյեմբերի 5-ին ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Նոր Գեղի գյուղի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: