Սիփան Փաշինյանը այցելել է Բագրատաշենի անցակետ...

ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գտնվում եմ Տավուշի մարզում։ Որոշեցի այցելել նաև Բագրատաշենի անցակետ, քանի որ մեր պատգամավորնեը մի քանի օր առաջ գրառումներ էին կատարել, որ անցակետում խցանումներ են։ Առավոտից սկսած անցակետում որևիցե խցանում ես չնկատեցի, և ինձ տեղեկացրին, որ խցանումներ լինում են կոնկրետ օրերի օբյեկտիվ պատճառներով, և հիմա բոլորը աշխատում են հետագայում՝ «հատուկ» օրերին, հնարավորինս խցանումները թեթևացնելու ուղությամբ»։