Սիփան Փաշինյանը «անբուժելի հիվանդությամբ» է տ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր տղան՝ պատգամավոր Սիփան Փաշինյանը տառապում է բոլոր ժամանակների իշխանությունների համար «անբուժելի» համարվող հիվանդությամբ՝ իրականության հետ կապի ընդհատում։

Երևանի ավագանու ընտրություններից ամիսներ անց հասարակական տարբեր խմբեր դժգոհ են քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքից։ Բացահայտվել են կոռուպցիոն էլեմենտներ պարունակող գործարքներ, քաղաքապետի կողմից իրականացված պաշտոնական կեղծիք, բայց միևնույնն է Սիփան Փաշինյանը վստահ է, որ ժողովուրդը շարունակում է վստահել քաղաքապետին․«Հայկ Մարության ջան, ծնունդդ շնորհավոր եղբայր: Կարևորը, որ ժողովրդին հուսախաբ չես արել և վստահ եմ, որ չես անի: Ես էլ հպարտանում և հպարտանալու եմ,-գրել է Փաշինյանը՝ կիսվելով համատեղ լուսանկարով»:

Այն որ Իմ Քայլը» դաշինքին ընտրած բազմաթիվ երևանցիներ հուսախաբ են եղել կարծում ենք անիմաստ է քննարկել։ Բոլորն են տեսնում տարբեր բողոքի ակցիաների մասնակող երևանցիներին և նրանց պահանջները։

Չի կարելի նաև ասել, որ Հայկ Մարությանին դեռևս հավատացողներ չկան՝ իհարկե կան, բայց միայն նրանց ժողովուրդ համարելը կարծում ենք շատ սխալ տեղ է տանում հայրենի իշխանություններին։ Ի վերջո այս գործելակերպով նրանք կհասնեն մի իրավիճակի, երբ ժողովուրդ կհամարվեն միայն իրենց քաղաքական թիմի պաշտոն ունեցող անդամները։