Սիլվիո Բեռլուսկոնիին կհուղարկավորեն հունիսի 1...

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պետական ​​հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 14-ին Միլանում:

Իտալիայի կառավարության որոշմամբ՝ այդ օրը երկրում համազգային սուգ կհայտարարվի:

Այս մասին ասել է Իտալիայի նախարարների խորհրդի քարտուղար Ալֆրեդո Մանտովանոն։

Սիլվիո Բեռլուսկոնին, որը հունիսի 9-ին հոսպիտալացվել էր Միլանի «Սան Ռաֆայել» կլինիկա, հունիսի 12-ին հիվանդանոցում վախճանվել է 86 տարեկան հասակում։ Հիվանդանոցում աղբյուրները հաստատել են, որ ականավոր քաղաքական գործիչը մահացել է առավոտյան ժամը 09:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին): Ապրիլին, նախորդ հոսպիտալացման ժամանակ, նախկին վարչապետին բուժող բժիշկներն հայտնել էին, որ նա տառապում էր քրոնիկական լեյկեմիայով։