Իտալիայի նախկին վարչապետ, «Ֆորցա Իտալիա» կուսակցության նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին իր ջերմ ողջույններն է ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և ասել, որ ուրախ կլինի առաջիկայում նրան հրավիրել Իտալիա բարեկամական այցով: Սիլվիո Բեռլուսկոնին Գագիկ Ծառուկյանին է ուղարկել նաև խորհրդանշական նվեր՝ փողկապ, որն անհնար է գնել, և որն աշխարհում կրում է միայն ինքը՝ հետպատերազմյան Իտալիայի ամենաերկարակյաց վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Անձամբ Սիլվիո Բեռլուսկոնիի ձեռքով գրված գրությունն ու խորհրդանշական նվերը Գագիկ Ծառուկյանին է փոխանցել «Իթելիան սթոունվեյր» հոլդինգի փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին՝ հարազատ քրոջ՝ Իտալիայի խորհրդարանի պատգամավոր, Բելռուսկոնիի ղեկավարած կուսակցության անդամ Կատյա Պոլիդորիի միջոցով:



