
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նորից հանդես է եկել աշխարհում առեւտրային պատերազմներ վարելու փորձերի դեմ, տեղեկացրել է «Սինհուան»։ Պեկինում Չինաստանի եւ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի պետությունների միության (CELAC) համագործակցության ֆորումի շրջանակում նախարարական հանդիպման բացման արարողության ժամանակ նա նշել է, որ «առեւտրային պատերազմներում հաղթողներ չկան», եւ «հեգեմոնիան կհանգեցնի միայն ինքնամեկուսացման»։ «Չտեսնված փոփոխությունների եւ միահյուսվող ռիսկերի բազմության, ինչպես նաեւ միջազգային զարգացումն ու բարգավաճումն առաջ տանելու դարաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանել կարելի է միայն համագործակցության միջոցով»,- ավելացրել է Չինաստանի նախագահը։