ՉԺՀ-ի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատգամավորները միաձայն վերընտրել են Սի Ցզինպինին ՉԺՀ-ի նախագահի պաշտոնում երրորդ հնգամյա ժամկետով, հայտնում է РИА Новости-ն։
Պետության ղեկավարի ընտրությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան լիագումար նիստում։ Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 2952 պատգամավոր։
Սի Ցզինպինը դարձավ Չինաստանի առաջին նախագահը, ով ընտրվեց երրորդ ժամկետով։
Բացի այդ, քաղաքական գործիչը վերընտրվել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնում։
Սի Ցզինպինը Չինաստանի նախագահ է դարձել 2013 թվականի մարտին, իսկ երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել 2018 թվականի մարտին։