Շուրջ 1000 երեխա մանկապարտեզ հաճախելու հնարավ...

«Նախկինում մանկապարտեզների շենքերը անխնա տրվել են տարատեսակ ծառայություն մատուցողների օգտագործմանը, մեզ համար առաջնահերթ է եղել այդ շենքերի վերադարձը, ինչի միջոցով երեխաները պիտի հնարավորություն ստանային կրություն ստանալ, ստանալ այն ինչից զրկված էին։ Խնդրհարույց էր հերթագրման համակարգը, և այլ մանր խնդիրներ կային, որոնք իրենց հերթին հանգեցնում էին կրթական պրոցեսի խաթարման»,- այս մասին «Երևանի ավագանու նախընտրական խոստումները՝  կրթական ոլորտում, մեկ տարվա հաշվետվություն» քննարկման ժամանակ ասաց  ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը։ 

Ավագանու անդամը նշեց՝  անցյալ տարվա հոկտեմբերինց «Իմ քայլը» իմբակցության թե օրնսդիր, թե գործադիր թևը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով․ «Մասնավորապես, եթե նշեմ քաղաքապետարանի արած աշախատանքները, ապա մենք ունեք ունենք շուրջ 5000 քմ տարածքի հետ վերադարձ համայքին, իսկ սա նշանակում է, որ շուրջ 1000 երեխայի մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կտանք։  Այդ տարածքներում համայնքային ռեսուրսներով կատարվել և դեռ կատարվում են նաև վերանորոգման և կահավարաման աշխատանքներ, որպեսզի երեխաներին պատշաճ կերպով ընդունենք։

Ավագանու անդամը նաև թափանցիկության առումով կարևորեց mankapartez.erevan.am կայքի բարելավված տարբերակի գործարկումը, ինչը ծնողներին հնարավորույթուն է տալիս երեխաներին առցանց տարբերակով գրանցել և հետևել, թե որ հերթում է իր երեխան։