Շրի Լանկայի ահաբեկչությունների զոհերի թիվը հա...

Շրի Լանկայի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 215-ի։ Այս մասին հայտնում է News 1st հեռուստաալիքը։

Զոհերից 30-35-ն օտարերկրացիներ են։ Նրանց թվում կան ԱՄՆ-ի, Դանիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Պակիստանի, Հնդկաստանի, Մարոկկոյի և Բանգլադեշի քաղաքացիներ։

Երկրի պաշտպանության նախարար Ռուվան Վիյեվարդենը հայտարարել է, որ իշխանություններն արդեն պարզել են հարձակումների կազմակերպիչներին։ Ութ պայթյուններին մասնակցություն ունենալու կասկածանքով արդեն 7 մարդ է ձերբակալվել։