Իսրայելը ԱՄԷ-ին մատակարարել է առաջադեմ լազեր՝...

Իսրայելը կերպով ԱՄԷ-ին է մատակարարել առաջադեմ զենքի համակարգեր, այդ թվում՝ «Երկաթե ճառագայթ» լազեր՝ երկիրը իրանական հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար, գրել է «Financial Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Լազերից բացի, Իսրայելը ԱՄԷ-ին նվիրաբերել է նաև Spectro թեթև հսկողության համակարգ, որը կարող է հայտնաբերել մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա մոտեցած անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահիդ» անօդաչու թռչող սարքերը։

«Երկաթե ճառագայթ» և «Spectro» համակարգերի հետ մեկտեղ ԱՄԷ են ուղարկվել մի քանի տասնյակ իսրայելցի զինվորականներ՝ սարքավորումները սպասարկելու համար։