Շոլցը Կիևից ուղերձ է հղել Պուտինին

Ուկրաինա այցով ժամանած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը X-ում «Կիևից ուղերձ» է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Իր գրառման մեջ նա նշել է, որ Բեռլինի աջակցությունն Ուկրաինային չի թուլանա։

«Իմ ուղերձը Կիևից Պուտինին. մենք երկար ենք սրանում ներգրավված մնալու: Ուկրաինային մեր աջակցությունը չի թուլանա: Մենք կաջակցենք ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտ կլինի»,- գրել է Գերմանիայի կանցլերը։

Շոլցը վերջին երկուսուկես տարվա ընթացքում առաջին անգամ Կիև է ժամանել դեկտեմբերի 2-ին։ Ժամանումից հետո նա հայտարարել է 650 միլիոն եվրոյի զենքի մատակարարման մասին: Շոլցի այցն Ուկրաինա տեղի է ունեցել այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկրճատի աջակցությունը Կիևին, ինչը կստիպի եվրոպական երկրներին իրենց վրա ավելի մեծ պարտավորություններ վերցնել:

Նոյեմբերի կեսերին Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ ՌԴ նախագահը, մեկնաբանելով բանակցությունները, նշել է, որ կողմերը մնացել են անփոփոխ իրենց կարծիքներում։ Կրեմլը զրույցը որակել է որպես «Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրամասն և անկեղծ փոխանակում»։