Շոլցը Կիև է ժամանել անակնկալ այցով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին անգամ այցով ժամանել է Կիև։

Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։

Գերմանիայի կառավարության ղեկավարը կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ։ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ դեկտեմբերին Բեռլինը Ուկրաինային 650 միլիոն եվրոյի զենք կմատակարարի։