Փաստաբան Հովհաննես Խուդոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Շնորհակալություն եմ հայտնում վարչապետին սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու համար:
Նույնիսկ նեթֆլիքսը կդժվարանար այսպիսի գաղափար գեներացնել․ հավաքել մի տեղ մարդկանց, որոնց մի մասը շատ է սիրում կարծիք ունենալ ու արտահայտել և բացարձակ չի շտապում, իսկ մյուս մասը թքած ունի կարծիքների վրա ու շտապում է:
Ավելի խնդալու TV-շոու հայրենական արտադրողը չէր կարող տալ:
Իսկ խորհրդի քննարկումները հիշեցնում են «Հին օրերի երգը» ֆիլմի սկզբից մի դրվագ՝
֊Սահակ, դուրս արի: Մուշեղ, մի թողնի»: