Ինձ թվում է ինձ այդ հարցը տալը՝ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, թե չէ, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև ես եղել եմ քաղբանտարկյալ, հիմա քաղաքական հետապնդվող անձ եմ համարվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքար» շարժման աջակից և ակտիվիստ Լիդիա Մանթաշյանը Լիդիա Մանթաշյանը։
«Մեր գործով երկու քաղբանտարկյալ դեռ կա, մեկը Բագրատ Սրբազանն է, մյուսը՝ Արթուր Սարգսյանը, որի օրինական տեղը ԱԺ–ի շենքն է, նա Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել, բայց նրան հնարավորություն չեն տվել, որ գա Ազգային ժողով և այստեղ իրեն զրկեն անձեռնմխելիությունից, այլ դատավորը ինքնուրույն որոշել էր անձեռնմխելիություն զրկել և պահել կալանքում այդ մարդուն։
Աշխարհի ցանկացած երկրում լինում են քաղաքական գործեր, բայց էս մասշտաբի հետապնդում, բացի ավտորիտար երկրներից, ոչ մի տեղ չենք տեսել։ «Ուժեղ Հայաստան»–ից այնքան շատացել են քաղբանտարկյալները, որ միայն առաջնորդներին ենք կարողանում անդրադառնալ։ «Ուժեղ Հայաստանից» ձերբակալված է առաջնորդը, ով իմ ընկալմամբ մի մարդ է, որին կարող էին օրինակ դարձնել երիտասարդ սերնդի համար։ Ծնված լինելով հեռավոր մի փոքր քաղաքում, մի տղա սովորական ընտանիքից, կարողացել է այնքան աճել, որ դարձել է Ֆորսի ցուցակում, չգիտեմ որերորդ համարը։
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ լրիվ անհասկանալի վիճակ է, ամեն ինչ խլում են այդ մարդուց, 60 000 ձայնը խլեցին, խլում են իր բիզնեսները և չգիտեմ ինչ պայմաններում ԱԱԾ–ում են պահում իրեն»,–ասաց Մանթաշյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ թալանել են, պետք է թալանը վերադարձնեն, սպասեն ամեն ամսվա 1–ը գա, որ թոշակ ստանան ու թոշակով ապրեն, նա արձագանքեց. «Օրինակ ո՞վ է թալանել, Սամվել Կարապետյանը, ում ունեցվածքը դրսո՞ւմ է։ ՀԷՑ–ը իր սեփականությունն է, ո՞նց է թալանել։ Դու ունենաս մի հատ խանութ, քո խանութը կարո՞ղ ես թալանել։ Թալանելու հարց չի կարող լինել։ Կամ երկրորդ նախագահի գործը, փաստաբանները պատմում են, ուղղակի ծիծաղ է գալիս։ Ո՞նց կարող են մարդուն իր պարտականությունը կատարելու համար, որ ուրիշ տարբերակ չուներ դա չանելու, մեղադրանք առաջադրել։
Երկրորդ նախագահի հետ կապված, ինչի համար եմ ես շատ ափսոսում, որովհետև երկրորդ նախագահը ինձ համար եղել է սիմվոլ, Արցախի առաջին նախագահն է եղել և հաղթանակած Արցախի միակ նախագահն է, ով Հայաստանում էր մնացել, գերության մեջ չի գտնվում։ Այդ մարդուն որպես սիմվոլ պետք է փայփայել, ոչ թե տանել բանտ, ինչ-որ աբսուրդ քրեական գործերով։ Թող իրենք մտածեն իրենց կատարած թալանի մասին, որ բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ ունեցվածք են կուտակել տարբեր տեղերում և իրենց ասած ֆեոդալները, մարզային ինչեր են կուտակել։ Նույն Ղալումյանները թող գնան տեսնեն, հիմա ինչ ունեցվածք ունեն Իջևանում»,–ասաց նա։



