«Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բավական լավ բովանդակային քննարկում էր եղել։ Ես, գոնե, փաստարկված ներկայացրել էի, որ այն, ինչ անում են այսօրվա իշխանությունները, Ալիևի կողմից թելադրված օրակարգի առաջմղումն է։
Ինչ-որ իմաստով նաև ուրախ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը չի որոշել եթեր չտալ այդ քննարկումը, որովհետև կարծում եմ՝ և՛ բովանդակային մասն էր լավ, և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այդ քարոզչի դաստիարակչական հատվածը»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բորիս Մուրազին՝ մեկնաբանելով Հանրային հեռուստատեսության եթերում նրա և ՔՊ-ականի միջև տեղի ունեցած միջադեպը։
Մանրամասն՝ տեսանյությում։



